Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Չկա նախկին շուքը

Չկա նախկին շուքը
19.11.2013 | 11:15

Երևանում, իր իսկ անունը կրող մարզադպրոցում, կայացավ լեգենդար մարմնամարզիկ, տասնհինգերորդ օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Հրանտ Շահինյանի հուշամրցաշարը: Բազմամարտում տղաների հաղթական եռյակն ունի հետևյալ տեսքը` Վիգեն Խաչատրյան, Հայկ Պետրոսյան, Էդգար Իգիթխանով: Աղջիկներից լավագույնն Աննա Գրիգորյանն էր: Նրան հաջորդել են Գայանե Սարիբեկյանն ու Աննա Ղազարյանը: Իհարկե, խոշոր հաշվով անցյալում են մնացել հայկական մարմնամարզության երբեմնի հաջողությունները, թեպետ ֆինանսավորման այս պայմաններում էլ միջազգային մրցահարթակներում դեռևս կարողանում են որոշակի եղանակ ստեղծել Արթուր Դավթյանն ու Հարություն Մերդինյանը: Սակայն, ինքներդ էլ հստակ հասկանում եք, որ սա նախկինի համեմատությամբ ընդամենը ստվեր է:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1368

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ